28-րդ թատերաշրջան
     

Պետական կամերային երաժշտական թատրոնը գտնվում է Պռոշյան 1, փակուղի 1 /Բաղրամյան մետրոյի հարևանությամբ/, Էլ. փոստ` info@musicalchambertheatre.am, հեռ.` (+374 10) 58 88 13, (+374 10) 52 19 68, (+374 96) 58 88 13, մանկական ներկայացումների տոմսի արժեքը սկսած 800 դրամից:

ՏԵՂԵԿՈՒՅԹ Վ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ «ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ»
ԱՌԱՋՆԱԽԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 
Սիրով տեղեկացնում ենք, որ կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Երեք խոզուկների նոր արկածները» մանկական հեքիաթ-մյուզիքլը (ստեղծված է հանրահայտ անգլիական «Երեք խոզուկներ» հեքիաթի հիմքով) շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո կրկին վերադառնում է Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմ:
Ներկայացումն արդեն լայն ընդունելություն է գտել հանդիսատեսի շրջանում և սպասված է: Երաժշտական ու արկածային այս ներկայացումը բեմադրող ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի ջանքերով ստացել է նոր լուծում, գունեղություն ու դինամիզմ, որոնք բովանդակալից են դառնում նկարիչ Անդրանիկ Ասատրյանի բեմական տեխնիկական լուծումներով ու զգեստների օրիգինալությամբ:
Ներկայացման երաժշտական մասը հագեցած է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի գրած ժամանակակից, հեշտ ընկալելի երաժշտությամբ և զվարճալի երգերով: Իրենց բազմաժանրությամբ երգերը տիպական բնութագրում են հերոսներին և ավելի հիշվող դարձնում նրանց կերպարները հանդիսատեսի մոտ, իսկ պարուսույց Նարինե Նիրզոյանի բեմադրած պարային դրվագները փոխլրացնում և ամբողջացնում են հեքիաթ- մյուզիքլը: «Երեք խոզուկների նոր արկածները» ներկայացումը համանուն հեքիաթի բոլորովին նոր մատուցումն է և լի է արկածային անակնկալներով:


Ներկայացումը նախատեսված է 3- 103 տարեկան երեխաների համար:
Ներկայացման առաջնախաղը կայանալու է հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին և 14:00-ին:
Տոմսերը վաճառվում են թատրոնի տոմսարկղում: Հասցեն` ք. Երևան, Պռոշյան 1, փակուղի 1 /մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարևանությամբ/
էլ. փոստ` muzchath@gmail.com հեռ. /37410/ 588813, 096 588813:
Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրենություն:

ՄՈՏԱԿԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ


Սեպտեմբերի 16

Կրիպսի մկնիկըԿՐԻՍՊԻ ՄԿՆԻԿԸ

/Մանկական երաժշտական ներկայացում՝ 1 գործողությամբ/
Բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան
Կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան
Սկիզբը` 14:00
Տոմսի արժեքը՝ 1000, 1500 Դրամ
   

Սեպտեմբերի 17, 30

ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ
/Հեքիաթ-մյուզիքլ` ըստ անգլիական «ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ» հեքիաթի/

  • Բեմադրող ռեժիսոր՝ Սամսոն Ստեփանյան
    Կոմպոզիտոր և սցենոգրաֆիա՝ Վահե Հայրապետյան
Սկիզբը` 14:00
Տոմսի արժեքը՝ 1000, 1500 Դրամ
   
 

Սեպտեմբերի 22

 ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

/Հերոսապատում/
  • Հեղինակ` Հովհ. Թումանյան
  • Ռեժիսոր` Դավիթ Հակոբյանի
Սկիզբը` 16.00
Տոմսի արժեքը՝ 1000, 1200 Դրամ
   

Սեպտեմբերի 23

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԸԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԸ

/մանկական ներկայացում/
  • Հեղինակ՝ Ալյոնա Չուբարովա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Գոհար Փոքրիկյան

Սկիզբը` 14:00
Տոմսի արժեքը՝ 1000, 1500 Դրամ
   
 

Սեպտեմբերի 24

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԵՎ ՀՐԵՇԸԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԵՎ ՀՐԵՇԸ

/մանկական երաժշտական ներկայացում ըստ ֆրանսիական ժող. հեքիաթի/
  • Ռեժիսոր` Արմեն Մարգարյան
Սկիզբը` 14:00
Տոմսի արժեքը՝ 800, 1000 Դրամ
   

Սեպտեմբերի 29

ՍԵՔՍՈՒԱԼ ԽԱՌՆԱԾՓՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄՍԵՔՍՈՒԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

/Մինչև 16 տարեկանների մուտքը արգելվում է/
/Կատակերգություն/
  • Հեղինակ` Ռեյ Կունի
  • Ռեժիսոր` Դավիթ Հակոբյան
Սկիզբը` 19:00
Տոմսի արժեքը՝ 1000, 1500, 2000 Դրամ
   
 
 
 



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Կրկին հյուրախաղ… Կրկին «մշակութային կանգա» … Այս անգամ Պետական կամերային երաժշտական թատրոնն ուղևորվելու է Վայոց Ձորի մարզ: Հուլիսի 25-ին Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը, իսկ հուլիսի 26-ին Գետափ և Արենի գյուղերի մշակույթի տներում երեխաներին կներկայացվի Ալ. Պանտիկինի և Ե. Խոդիրևայի «Կրիսպի մկնիկ» մանկական երաժշտական ներկայացումը, որն արդեն իսկ սիրված ու սպասված է մարզերում:

«Առավոտ լուսո» հաղորդաշարի հյուրեր Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը և դերասան Արթուր Պետրոսյանը «Երեք խոզուկների նոր արկածները» ներկայացման պրեմիերայի մասին:
(դիտել 1:06:23 րոպեից)
Մանրամասն...

Վարդան Գրիգորյան. «Մանուկ հանդիսատեսն ավելի պատասխանատու մոտեցում է պահանջում»

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ իրենք փորձում են շատ ճկուն, երաժշտական ներկայացումներ մատուցել, որ ամեն տարիքի հանդիսատեսի համար գերող լինի:
«Ի սկզբան էլ երաժշտական ներկայացումներ ենք բեմադրել, մյուզիքլներ: Այսօր շեշտը դնում ենք այն բանի վրա, թե ինչ է ցանկանում հանդիսատեսը: Նաև փորձում ենք այնպես անել, որ ներկայացումը ոչ միայն ժամանցային լինի, այլ նաև դաստիրակաչական»,-ասում է Վարդան Գրիգորյանը: Նա ընդգծում է, որ մանուկ հանդիսատեսն ավելի պատասխանատու մոտեցում է պահանջում:
Մանրամասն...

«Արտավազդ-2017»
«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում «Արտավազդ-2017» մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արտավազդ» ամենամյա թատերական հեղինակավոր մրցանակաբաշխությունը:
«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգում «Արտավազդ-2017» մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը 2016 թ. Պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրված Ալ. Պանտիկինի «Կրիսպի մկնիկը» մանկական երաժշտական ներկայացման երաժշտության համար (բեմադրիչ՝ Ա. Սարիբեկյան):

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պետական կամերային երաժշտական թատրոնի դահլիճը տրվում է վարձակալությամբ` կոնֆերասների, ժողովների և տարբեր միջոցառումների համար:
Դահլիճն ունի 185 նստատեղ, բեմի երկարությունը 10մ է, խորությունը` 7մ:
Ապահովված է լուսային և ձայնային սարքավորումներով, ինչպես նաև ջեռուցման համակարգով: