<strong>Գլխավոր էջ</strong>
                        27-րդ թատերաշրջան




ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԸ
Բեմադրող ռեժիսոր՝ Գոհար Փոքրիկյան
Կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան
Նկարիչ՝ Տաթև Հարությունյան
Խորեոգրաֆ՝ Նարինե Միրզոյան

Ալյոնա Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը» ներկայացումը պատմում է քույր ու եղբայր երկու փոքրիկների՝ Նարուկի և Կարուկի և վերջինիս ծննդյան տարեդարձի հետ կապված արկածներով լի ճամփորդության մասին: Նարուկն ու չարաճճի Կարուկը, ինչպես բոլոր փոքրիկները, անհամբեր սպասում են Կարուկի ծննդյան տոնի արարողություններին, սակայն նրանք անանուն տիկնիկից անսպասելի իմանում են, որ հերթական ծննդյան տարեդարձին նվերներ չեն լինելու, որովհետև խաղալիքները շատ են վիրավորված երեխաներից իրենց կոտրելու, փչացնելու, իրենց հետ անխնամ վարվելու համար:
Վտանգված է Կարուկի ծննդյան տոնը: Իսկ ի՞նչ տոն առանց խաղալիք- նվերների: Եվ ահա նրանք անանուն տիկնիկի և իրենց հնարամիտ պապիկի ուղեկցությամբ սկսում են հրաշքներով լի ճանապարհորդություն դեպի խաղալիքների մոլորակ, իսկ ճամփորդության վերջում երեխաները հասկանում են, որ պետք է հոգատար լինեն, խնամքով ու սիրով վարվեն խաղալիքների հետ, ինչպես իրենց ընկերների հետ պետք է լինեն:
Կախարդական ուղևորությունը հագեցած է լուսավոր ու սիրված տիկնիկների չարաճճի խաղով ու կատակներով, իսկ ամբողջ ներկայացումը, երեխաների ճամփորդությունն ու հանդիպումները խաղալիքների հետ մշտապես ուղեկցվում է ուրախ տոնական երգ ու պարով, որոնց շնորհիվ Կարուկի ծննդյան տարեդարձն ավարտվում է տոնական նվերներով, ծննդյան տորթով և ամբողջ ներկայացումը վերածվում է իսկական տոնի:
ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Հեղինակ` /Հեքիաթ-մյուզիքլ` ըստ անգլիական «ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ» հեքիաթի/

Բեմադրող ռեժիսոր՝ Սամսոն Ստեփանյան
Կոմպոզիտոր և սցենոգրաֆիա՝ Վահե Հայրապետյան
Նկարիչ՝ Անդրանիկ Ասատրյան
Պարուսույց՝ Նարինե Միրզոյան
ԿՐԻՍՊԻ ՄԿՆԻԿԸ


Մանկական երաժշտական ներկայացում՝ 1 գործողությամբ
Բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան
Կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան
Նկարիչ՝ Մերի Արեյան
Պարուսույց՝ Նարինե Միրզոյան

Ներկայացումը պատմություն է գրագետ, բայց չափազանց վախկոտ ու բարի մի մկնիկի մասին, ում անունն է Կրիսպի: Նա ապրում է մի տան ձեղնահարկում և մշտական ահ ու սարսափի մեջ է: Եվ ահա մի օր նա որոշում է իր գիտելիքների շնորհիվ ստեղծել այնպիսի մի հրաշագործ լուծույթ՝ էլիքսիր, որը նրան կդարձնի քաջ ու անվախ:
Հետագա գործողությունների ընթացքում Կրիսպի մկնիկին ընկերակցում են աղավնի Գուլյան և «խիզախ ծովահեն» թութակ Չիկոն: Վերջինս փորձում է մկնիկին համարձակ դարձնել գանձեր որոնելու արկածներով լի իր առաջարկով: Գուլյան և Չիկոն տարբեր հետաքրքիր իրավիճակներ են հորինում մկնիկի համար և, ի վերջո, բոլորը միասին գտնում են իսկական գանձը: Իսկ թե ի՞նչ գանձ են գտնում նրանք, սիրելի փոքրիկներ և հարգարժան ծնողներ, դուք կիմանաք ներկայացման ընթացքում:
1 ժամ տևող ներկայացումը հագեցած է հրաշալի, ճաշակով գրված երաժշտությամբ ու պարերով, բեմական գեղեցիկ ձևավորմամբ ու դինամիկ, ինտերակտիվ ընթացքով: Յուրաքանչյուր փոքրիկ անձամբ կարող է մասնակցել գանձերի որոնման մեր հերոսների ջանքերին:


ԱՆՈՒՇ
Հեղինակ` Հովհ. Թումանյան
Բեմադրությունը և բեմականցումը` Դ. Հակոբյանի
երաժշտությունը` Ս. Երկանյանի
նկարիչ` Մ. Արեյան
պարերը` Ն . Հովհաննիսյանի

ԴԵՐԵՐՈՒՄ

Անուշ- Անահիտ Կիրակոսյան
Սարո- Հայկ Պետրոսյան
Մոսի- Մարատ Խաչատրյան
Նանի- Զարուհի Հակոբյան
Անուշի հայր- Արթուր Պետրոսյան Հ.
Սարոյի մայր- Շողեր Ջալալյան
Բիձիկ- Արթուր Պետրոսյան Յ.
Քահանա- Վիլեն Սարգսյան
Գուշակ- Կարինե Ծատուրյան, Իլոնա Սագիևա
Գյուղի տղաներ- Կարապետ Քարաջյան, Վահան Միրաքյան
Պարուհիներ- Տաթևիկ Միրզոյան, Նարինե Մանասյան, Տաթևիկ Այվազյան, Լուսինե Մանուկյան, Մարիաննա Դանիելյան, Անի Նիկոյան

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԵՎ ՀՐԵՇԸ /Ֆրանսիական ժող. հեքիաթ/
Հեղինակ`
 
Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
Մանկական երաժշտական զվարճալի ներկայացում
Ռեժիսոր՝ Արմեն Մարգարյան

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Հեռավոր մի երկրում լինում է չի լինում մի երիտասարդ արքայազն է լինում: Նա իր հպատակների հետ ապրում էր սքանչելի ամրոցում: Չնայած նա ուներ ամեն ինչ, այնուհանդերձ եսասեր էր ու չափազանց չար: Եվ իր չարության պատճառով կախարդը նրան դարձրել էր տգեղ հրեշ, իսկ ամրոցի բնակիչներին տարբեր առարկաներ: Ատելով սեփական տեսքը՝ նա փակվում էր իր սենյակում: Ոչ ոք իրավունք չուներ մտնել այդտեղ, հակառակ դեպքում կախարդանքը երբեք չէր վերանա: Կախարդանքը կվերանար միայն այն ժամանակ, երբ նա անկեղծորեն սիրահարվեր և լիներ սիրված: Բայց ո՞վ կկարողանար սիրել Հրեշին…


ԴԵՐԵՐՈՒՄ

Գեղեցկուհի- Մարիաննա Դանիելյան, Անահիտ Կիրակոսյան
Հրեշ- Արթուր Պետրոսյան Յ.
Թիկ-թակ- Նարեկ Բաղդասարյան
Լումիեռ- Վիլեն Սարգսյան
Չիպ- Հայկ Պետրոսյան
Գեղեցկուհու հայր- Մարատ Խաչատրյան
Աթոռներ- Կարապետ Քարաջյան, Վանուշ Շահինյան
Թեյնիկ- Իլոնա Սագիևա, Զարուհի Հակոբյան
Ավելներ- Անի Նիկոյան, Տաթևիկ Միրզոյան, Նարինե Մանասյան Զարուհի Հակոբյան, Լուսինե Մանուկյան

ՄՈԽՐՈՏԸ /Մանկական զվարճալի երաժշտական ներկայացում/
Հեղինակ` Շ. Պերրո
Ռեժիսոր` Ա. Միրիջանյան

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Պատմության կենտրոնում մի աղջիկ է, որը ապրում էր իր տանը իր հոր հետ: Սակայն հոր մահից հետո ամեն ինչ փոխվում է: Աղջիկը դառնում է խորթ մոր ու երկու խորթ քույրերի աղախինը՝ կատարելով նրանց բոլոր քմահաճույքները: Նա ամբողջ օրը զբաղված է տան գործերով, որոնք խորթ մոր ‹‹շնորհիվ›› անխնա ավելանում են՝ խեղճ Մոխրոտին թույլ չտալով հանգստանալ: Օրերից մի օր արքայական պալատում կազմակերպվում է շքեղ պարահանդես, որին պիտի մասնակցեն թագավորության բոլոր օրիորդները: Մոխրոտը ևս շատ ոգևորված է, բայց խորթ մայրը նրան հնարավորություն չի տալիս իրենց հետ գնալու: Երբ Մոխրոտը մնում է տանը մենակ, հայտնվում է բարի փերին: Միայն թե կախարդանքը չի կարող երկար տևել, և փախչելիս կոշիկի մոռացած զույգը վճռական դեր է խաղում սիրահարված արքայազնի համարª Մոխրոտին գտնելու հարցում:

ԴԵՐԵՐՈՒՄ

Թագավոր- Արթուր Պետրոսյան Յ., Արթուր Պետրոսյան Հ.
Թագուհի- Շողեր Ջալալյան
Արքայազն- Վիլեն Սարգսյան
Մոխրոտ- Նարինե Մանասյան
Խորդ մայր- Ալվարդ Հարոյան, Իլոնա Սագիևա
Խորդ քույր 1- Զարուհի Հակոբյան, Լուսինե Մանուկյան
Խորդ քույր 2- Տաթևիկ Այվազյան
Ծաղրածու- Հայկ Պետրոսյան
Փերի- Անահիտ Կիրակոսյան, Տաթևիկ Միրզոյան, Կարինե Ծատուրյան
Զինվորներ- Մարատ Խաչատրյան, Արթուր Պետրոսյան Հ., Կարապետ Քարաջյան, Վանուշ Շահինյան
Պարուհիներ- Մարիաննա Դանիելյան, Անի Նիկոյան, Կարինե Ծատուրյան

ՍԱՍՈՒՑԻ ԴԱՎԻԹ /Հերոսապատում/
Հեղինակ` Հովհ. Թումանյան
Բեմականացումը և բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի
Հագուստների նկարիչ` Մարիա Մավրա
Երաժշտական ձևավորումը` Արմեն Մարգարյանի

«Սասունցի Դավիթը» հայ ժողովրդի պատմական ամբողջ ուղու յուրօրինակ ընդհանրացումն է, հայրենի երկրի համար նրա մղած բազմադարյան պայքարի պատկերը, նրա մշակույթի, աշխարհայացի ու կենսափորձի ամբողջական սինթեզը: Դավիթը հայ ժողովրդի ամենասիրելի հերոսն է:
Հետաքրքիր են Դավթի չարաբաստիկ հովվության, Մսրա կանանց Կոզբադինին ծաղրելու, Մսրա Մելիքի թրի տակով Դավթի չանցնելու, եկեղեցին վերակառուցելու, Սասնա ոսկին չափելու տեսարանները: Դավիթը քաջ է, միամիտ ու ծուռ: Բնավորության հակասական գծեր ունեն նաև նրան շրջապատող մարդիկ, այն մարդիկ, ովքեր սնել ու մեծացրել են Դավթին և որոնց հավաքական ուժն ու հերոսական ոգին է խորհրդանշում դյուցազունը:

ԴԵՐԵՐՈՒՄ

Սասունցի Դավիթ- Նարեկ Բաղդասարյան
Օհան- Արմեն Մարգարյան
Մելիք- Վիլեն Սարգսյան
Առյուծ Մհեր- Վիլեն Սարգսյան
Կոզբադի- Մարատ Խաչատրյան
Չարխադի- Վանուշ Շահինյան
Բադի- Հայկ Պետրոսյան
Սյուդի- Արթուր Պետրոսյան Հ.
Նանի- Կարինե Ծատուրյան
Օհանի կին- Տաթևիկ Միրզոյան, Անի Նիկոյան
Ալևոր- Արթուր Պետրոսյան Յ.
Նախարար- Կարապետ Քարաջյան
Դավիթի խորդ մայր- Տաթևիկ Այվազյան
Դավիթի խորդ քույր- Նարինե Մանասյան
Հրեշտակներ- Անահիտ Կիրակոսյան, Նարինե Մանասյան, Տաթևիկ Այվազյան, Զարուհի Հակոբյան
Գյուղացի- Վահան Միրաքյան
Ժողովուրդ- Շողեր Ջալալյան, Մարիաննա Դանիելյան, Լուսինե Մանուկյան և բոլոր դերակաարները

ՍԵՔՍՈՒԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

 
Հեղինակ` Ռեյ Կունի
Ռեժիսոր` Դավիթ Հակոբյան
Նկարիչ` Մերի Արեյան
Երաժշտական ձևավորումը` Արմեն Մարգարյանի
Թարգմանիչ` Մարինա Մարինոսյան
Ներկայացումը վարում է` Արմեն Վաղարշակյանը

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Վարչապետի օգնական Ռիչարդ Ուիլլին ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու` Ջեյնի հետ սիրային հանդիպման նպատակով համար է վարձել քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում: Բայց շատ անսպասելի հյուրանոցի համարում նրանք գտնում են տղամարդու դիակ: Նրանք ստիպված են թաքցնել դիակը, որպեսզի ոչ ոք չիմանա նրանց կապի մասին, քանի որ նրանք երկուսն էլ այդ ժամին պիտի այլ վայրում գտնվեն: Ռիչարդը կանչում է իր օգնական Ջորջ Պիգդենին, որպեսզի վերջինս նրանց հանի այդ իրավիճակից: Մի սուտը ծնում է մեկ այլ սուտ, և իրադարձությունների բերումով նրանք միասին ստիպված են լինում դիակը թաքցնել արդեն ոչ միայն հյուրանոցի կառավարչից և մատուցողից: Աստճանաբար հյուրանոցում են հայտնվում Ջեյնի ամուսինը՝ Ռոնին, Ռիչարդի կինը` Պամելան, Ջորջի մոր խնամքով զբաղվող բուժքույրը՝ Գլեդիսը և այլոք: Ինչեր ասես որ չի անում Ջորջը Ռիչարդին փրկելու համար. և ֆոքսթրոտ է պարում դիակի հետ, և կանաց է գայթակղում, և այլ մարդ է ձևանում... Բայց ո՞վ է, ի վերջո, այդ տղամարդը, ինչպես է նա հայտնվել հյուրանոցում… Իրավիճակը ավելի է բարդանում, երբ պարզվում է, որ նա բնավ էլ մահացած չէ: Ստի կծիկը գնալով դառնում է ավելի ու ավելի խճճված, և թվում է՝ հերոսները երբեք չեն կարողանա դուրս գալ դրությունից: Բայց ամեն անգամ մի ելք գտնում են և անում են դա սրամիտ ու ծիծաղելի…

ԴԵՐԵՐՈՒՄ

Ռիչարդ- Արայիկ Դեղտրիկյան
Ջորջ- Վիլեն Սարգսյան
Քարտուղարուհի- Անի Նիկոյան
Կառավարիչ- Մարատ Խաչատրյան, Արթուր Պետրոսյան Յ.
Դիակ- Կարապետ Քարաջյան
Մատուցող- Հայկ Պետրոսյան
Քույր Ֆոսթեր- Շողեր Ջալալյան, Տաթևիկ Այվազյան
Պամելա- Կարինե Ծատուրյան
Ռոնի- Արթուր Պետրոսյան Հ.
Մատուցողուհիներ- Ալվարդ Հարոյան, Նարինե Մանասյան

ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐԻՆ /մանկական երաժշտական զվարճալի ներկայացում/

Մանկական երաժշտական զվարճալի ներկայացում
Բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի
Երաժշտությունը՝ Արմեն Մարգայանի

ԴԵՐԵՐՈՒՄ

Թոմ- Հայկ Պետրոսյան
Ջերրի- Լուսինե Մանուկյան
Միստր Դոկ- Մարատ Խաչատրյան
Վուլֆիտա- Նարինե Մանասյան
Մուլֆիտա- Զարուհի Հակոբյան
Միստր Դումպ- Արթուր Պետրոսյան Յ.
Ուայթ քիթի- Անի Նիկոյան
Միսս Օբսեն - Տաթևիկ Այվազյան, Իլոնա Սագիևա