<strong>Գլխավոր էջ</strong>
                        27-րդ թատերաշրջան

ԿՐՔՈՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ /ՍԵՎ հեքիաթ/

Հեղինակ` Արթուր Սարիբեկյան
Ռեժիսոր` Արթուր Սարիբեկյան
Դերերում՝ Տաթևիկ Միրզոյան, Վահագն Սիմոնյան
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Այս պատմությունը ամուսինների մասին է, որոնք թեև դեռ նոր են ընտանիք կազմել, բայց հարբեցողությունը կամաց-կամաց սկսում է կրծել այս ընտանիքը: Ամուսինը` Ադին, իր ստացած աշխատավարձը կնոջից՝ Էնջլից, թաքցրել էր, որպեսզի նրան ինչ-որ տեղ հրավիրի՝ հուսալով, որ այդ ձևով կարող էր ինչ-որ բան փոխել: Մինչդեռ Ադին մտածում է ամեն ինչ փոխելու մասին, Էնջլը անսովոր հայտարարություն է կարդում. «Հիպնոսում եմ առանց ցավի՝ միայն տեղային անզգայացմամբ: Գոդո՝ հոգեբան, հիպնոսիստ: Հեռ. 00-01-02-03»:
Սկսվում է կրքոտ հաշվետվություն: Էնջլը Գոդոյին իրենց տուն է հրավիրում, որպեսզի ամուսինը հիշի ու ասի թե որտեղ է թաքցրել փողերը: Ադին ամեն կերպ փորձում է ընդիմանալ, սակայն ապարդյուն: Հիպնոզի մեջ գտնվող Ադին սկսում է պատմել թե որտեղ է թաքցրել փողերը, կնոջ հետաքրքրասիրությունը աճում է և նա Գոդոյից խնդրում է հարցնել ևս մի երկու գաղտնիք: Ադին պարզ ու բաց խաղաքարտերով կանգնած է կնոջ դիմաց: Կինը ամեն ինչ գիտի ամուսնու մասին, իսկ ամուսինը…
Այստեղ է, որ սկսվում է խելահեղ հաշվետվությունը. Հիմա կինն է հիպնոսի մեջ: Ամեն ինչ պարզ է: Մի քանի րոպե հետո խենթորեն սիրահարված Ադին արդեն պատրաստ է սպանել իր կնոջը: Ինչ է մնում անել խեղճ Գոդոյին, որը նման դեպքի հետ չէր բախվել: Հիմա երկուսն էլ ազատ են, անկեղծ: Եվ Ադին, և՛ Էնջլը: Գոդոյին մնում է ամեն ինչ տանել դեպի երջանիկ ավարտ…

ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԸ /Կատակերգական մելոդրամա/

Հեղինակ` Սվետլանա Բարտոխովա
Ռեժիսոր` Արման Նավասարդյան
Դերերում՝ Հայկ Պետրոսյան, Անի Նիկոյան, Արտակ Հովասափյան
Նկարիչ՝ Մերի Արեյան
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Տղամարդը և կինը հանդիպում են բավականին անսովոր պայմաններում, երբ տղամարդը պաշգամբով փախչում է սիրուհու՝ ժամանակից շուտ վերադարձած ամուսնուց: Հայտնվելով հրաևանի տանը, սկսում է անմիջապես սիրաբանել ‹‹տանտիրուհու›› հետ, չիմանալով, որ դա իր սեփական կինն է, որը հայտնվել է այդտեղ՝ ընկերուհու բացակայության ժամանակ տանը հետևելու համար: Քանի որ կինը կոսմետիկ դիմակով է, նա չի ճանաչում իր կնոջն ու կրկին սիրահարվում է վերջինիս: Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ կինը մաքրում է դեմքից կոսմետիկ դիմակը և հաճոյախոսությունները փոխվում են մեղադրանքների…
Իրավիճակը թեև կատակերգական է, բայց շոշափում է լուրջ և մշտապես արդի խնդիրներ. ինչու են մեռնում զգացմունքները, ինչպես է պատահում, որ կենցաղը սպանում է հարաբերությունները և ինչու ռոմանտիկան երկար չի ապրում…

ՀԵՅ, Ո՞Վ ԿԱ ԱՅԴՏԵՂ /Կամերային օպերա/

Հեղինակ` Վիլյամ Սարոյան
Կոմպոզիտոր` Էդուարդ Սադոյան
Բեմադրող ռեժիսոր` Դավիթ Հակոբյան
Բալետմեյստեր` Լիլիթ Միրզոյան
Բեմադրող նկարիչ` Մերի Արեյան

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Երիտասարդին, կեղծ վկայությամբ, բանտարկել են` բռնաբարության մեղադրանքով: Տղան անտարբեր չէ բանտի աշխատակցուհի Քեյթի հանդեպ: Առաջարկում է միասին փախչել Սան Ֆրանցիսկո: Աղջիկը համաձայն է, սակայն անկարող է նրան ազատել: Գնում է ծխախոտ բերելու և վերադարձին տղային գտնում մահամերձ: Տղան խնդրում է նրան մեկնել Սան Ֆրանցիսկո, ուր հույս ունի, թե մի օր կհանդիպեն:
Նախատեսված է 10 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Ներկայացումը տևում է 55 րոպե:

ԿՅԱՔԸ ՎԱՆԴԱԿԻ ԿՈՂՔՈՎ
Հեղինակ` Ս. Կոսյան
Ռեժիսոր` Դ. Հակոբյան

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Վանդակում ծնված թռչուններին ազատություն է տրվում: Խնամքի և անհոգության սովոր թռչունները անսպասելիորեն հայտնվում են իրենց համար անծանոթ իրավիճակումª ստանալով ինքնուրույն ապրելու հնարավորություն: Ազատությունը հանկարծահաս է և վտանգներով լի: Երկինքը հմայում է,բայց նաև սարսափեցնում : Կյանքը ընտրելու հնարավորություն է տալու. ազատությունը թե՞ ապահով վանդակը:

‹‹Տիտանիկ›› նվագախումբը››
Հեղինակ` Քրիստո Բոյչև

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՈՏԱՑԻԱ
Լքված կայարանում իրենց գոյությունն են քարշ տալիս կյանքի հատակում հայտնված մարդիկ: Կյանքը կանգ է առած , իսկ գնացքները, որ հույս են ներշնչում, նրանց չեն էլ նկատում, սլանում են դեպի մեծ քաղաքներ: Ամեն օր, ամեն ինչ նույնն է: Հուսահատությունն անվերջ է թվում, մինչև իլյուզիոնիստի հայտնվելը: Նա փոխում է հերոսների կյանքի պատկերացումը, հավատացնում, որ իրերի աշխարհից զատ, կան նաև այլ հորիզոններ: