<strong>Գլխավոր էջ</strong>
                        27-րդ թատերաշրջան



Համաձայն ՀՀ Մշ. Նախարարության հրաման N 42-Ա տրվ. 28.09.2017թ., թատրոնի տնօրեն է նշանակվել Եղիշե Խերանյանը
 
27.09.2014 - 28.09.2017թ թատրոնի տնօրեն՝ Վարդան Ռազմիկի Գրիգորյան:
Ծնվել է 1965 թ. հուլիսի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղում: 1986-1992 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1992-1997 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 2008 թ. պաշտպանել է ‹‹Ավ. Ահարոնյան. կյանքը և գործը›› ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1991-2009 թթ., շուրջ 18 տարի, զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, Ավ. Ահարոնյանի ‹‹Երբ ձյունն իջնում է›› վիպակի բեմականացման ‹‹դրամատուրգիա, 2011 թ.››, ինչպես նաև ‹‹Ավ. Ահարոնյան. հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը (կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիր. վիպակները)›› սույն մենագրության:


  1997-2006 թթ. թատրոնը ղեկավարել է Արմեն Մելիքսեթյանը, որի օրոք բեմադրվել են.
Վ. Աճեմյան ‹‹Կիկոս›› /օպերա/,
Ս. Լուսիկայն ‹‹Ճպուռն ու մրջյունը›› /բալետ/,
Պ. Չայկովսկի ‹‹Տարվա եղանակները›› /բալետ/,
Բ. Բիտտեն ‹‹Նոյան Տապան›› /միրակլ օպերա/,
Լ. Վեբեր ‹‹Կատուներ›› /մյուզիքլ/,
‹‹Քվազիմոդո›› ըստ Պլամոնդոյի և Կոչիանտեի ‹‹Փարիզի աստվածամոր տաճարը մյուզիքլի››,
Ա. Սաթյան ‹‹Լիլիթ›› /փոփ -օպերա/ և այլ ներկայացումներ:
 
2014 թվականի հոկտեմբերի 1-ից Արմեն Մելիքսեթյանը եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը:
2016 թվականի փետրվարի 12-ին ազատվել է աշխատանքից:


  2006 - 2014 թթ. թատրոնը ղեկավարել է Դավիթ Հակոբյանը:









Բեմադրվել են`
‹‹Ջայլամը ասֆալտի վրա››
Մոնո ներկայացում
Հեղինակ` Խ. Չալիկյան
Բեմադրությունը` Դ. Հակոբյան
Նկարիչ` Ն. Բարսեղյան
դերակատար` Կարինե Ջանջուղազյան

‹‹Ուշացողները››
Հեղինակ` Ս. Կոսյան
Բեմադրությունը` Զոհրաբ- բեկ Գասպարենց
Նկարիչ` Մերի Արեյան
Երաժշտական ձևավորող` Գևորգ Հովհաննիսյան

‹‹Սերոժիկ››
Հեղինակ` Ս. Դանիելյան
բեմադրությունը` Ս. Մելիք - Հովսեփյանի
դերակատար` ‹‹Յոժ›› Սերգեյ Դանիելյան

‹‹Անուշ››
Հեղինակ` Հովհ. Թումանյան
Բեմադրությունը և բեմականցումը` Դ. Հակոբյանի
երաժշտությունը` Ս. Երկանյանի
նկարիչ` Մ. Արեյան
պարերը` Ն . Հովհաննիսյանի

‹‹Հեյ, ո՞վ կա այդտեղ››
Կամերային օպերա
Հեղինակ Վիլյամ Սարոյան
Կոմպոզիտոր - Էդուարդ Սադոյան
Բեմադրող ռեժիսոր - Դավիթ Հակոբյան
Բալետմեյստեր- Լիլիթ Միրզոյան
Բեմադրող նկարիչ- Մերի Արեյան


ԿՅԱՔԸ ՎԱՆԴԱԿԻ ԿՈՂՔՈՎ
Հեղինակ` Ս. Կոսյան
Ռեժիսոր` Դ. Հակոբյան

ՄՈԽՐՈՏԸ
Հեղինակ` Շ. Պերրո
Ռեժիսոր` Ա. Միրիջանյան

ԼՈՒՅՍԸ ԿԲԱՑՎԻ
Բեմադրող ռեժիսոր` Արթուր Սահակյան
Դերակատար` Կարինե Ջանջուղազյան
Նկարիչ` Վահագն Թևանյան

ՍԱՍՈՒՑԻ ԴԱՎԻԹ
Հեղինակ` Հովհ. Թումանյան
Բեմականացումը և բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի
Հագուստների նկարիչ` Մարիա Մավրա

‹‹Տիտանիկ›› նվագախումբը››
Հեղինակ` Քրիստո Բոյչև

ՍԵՔՍՈՒԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
Հեղինակ - Ռեյ Կունի
Ռեժիսոր - Դավիթ Հակոբյան
Նկարիչ - Մերի Արեյան
Թարգմանիչ - Մարինա Մարինոսյան
Ներկայացումը վարում է Արմեն Վաղարշակյանը

  1987 թվականին Դավիթ Զալյանը հիմնադրել է Երևանի պետական մանկական երաժշտական թատրոնը և նշանակվել է նրա գեղարվեստական ղեկավար:
Դավիթ Զալյանը հանդիսացել է իր իսկ ջանքերով 1987 թ. հիմնադրված Պետական մանկական երաժշտական թատրոնի (որի իրավահաջորդն է հանդիսանում Պետական կամերային երաժշտական թատրոնը) առաջին գեղարվեստական ղեկավարը և մինչև 1994 թ. իր անմիջական մասնակցությամբ բեմադրել մոտ մեկ տասնյակի հասնող երաժշտական և բալետային ներկայացումներ, որոնցից են.

Վ. Աճեմյան՝ «Կիկոսի մահը»
է. Խաղագործյան՝ «Մի գլխարկի պատմություն»
Բ. Բրիտտեն՝ «Նոյյան տապան»
Զյուսմայեր՝ «Անվանակոչություն»
Պ. Չայկովսկի՝ «Տարվա եղանակները»
Ս. Լուսիկյան՝ «ճպուռն ու մրջյունը»
Պերգոլեզի՝ «Stabat Mater»:
Դավիթ Զալյանը մահացել է 2017թ փետրվարի 6-ին:

Համաձայն ՀՀ Մշակությի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրամանի /տրվ. 21.07.97 թիվ 255/ պետական մանկական երաժշտական թատրոնը վերանվանվել է երաժշտական կամերային պետական թատրոնի, և հանդիսանում է նրա իրավահաջորդը:




ՓԱՌԱՏՈՆԵՐ

• 2008թ. թատրոնը մասնակցել է ‹‹Սարոյան›› փառատոնին ‹‹Հեյ, ո՞վ կա այդտեղ›› ներկայացմամբ:

• Մասնակցել է ‹‹Արմմոնո›› շեքսպիրյան փառատոնին ‹‹Ջայլամն ասֆալտի վրա›› ներկայացմամբ:

• Մասնակցել է ‹‹Թատրոն X›› փառատոնին ‹‹Անուշ›› ներկայացմամբ:

• 2009 մասնակցել է ‹‹Թատրոն X›› փառատոնին ‹‹Հեյ, ով կա այդտեղ›› ներկայացմամբ:

• Մասնակցել է ‹‹Արտիստական›› փառատոնին ‹‹Ուշացողները›› ներկայացմամբ և ստացել է մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար:

• 2010թ. մասնակցել է ‹‹Թատրոն X›› փառատոնին ‹‹Սասունցի Դավիթ›› ներկայացմամբ:

• 2011թ. մասնակցել է ‹‹Թատրոն X›› փառատոնին ‹‹Տիտանիկ՚ նվագախումբը›› ներկայացմամբ:

• 2012թ մասնակցել է ‹‹Թատրոն X›› փառատոնին ‹‹Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում›› ներկայացմամբ և ստացել է հատուկ մրցանակ երիտասարդ արվեստագետներին աջակցելու համար:


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պետական կամերային երաժշտական թատրոնի դահլիճը տրվում է վարձակալությամբ` կոնֆերասների, ժողովների և տարբեր միջոցառումների համար:
Դահլիճն ունի 185 նստատեղ, բեմի երկարությունը 10մ է, խորությունը` 7մ:
Ապահովված է լուսային և ձայնային սարքավորումներով: