28-րդ թատերաշրջան
     

Պետական կամերային երաժշտական թատրոնը գտնվում է Պռոշյան 1, փակուղի 1 /Բաղրամյան մետրոյի հարևանությամբ/, Էլ. փոստ` info@musicalchambertheatre.am, հեռ.` (+374 10) 58 88 13, (+374 10) 52 19 68, (+374 96) 58 88 13, մանկական ներկայացումների տոմսի արժեքը 800 դրամ է

ԱՄԱՆՈՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԸ»


Ամիս, ամսաթիվ

Սկիզբը

2016Թ
Դեկտեմբերի 20-ից Դեկտեմբերի 30

11:00 / 13:00

2017Թ
Հունվարի 3, 4
Հունվարի 7-ից Հունվարի 13

11:00 / 13:00

Տեղեկատու հեռախոս՝ 010 / 096/ 58 88 13, 093 / 096/ 12 09 89

ՄՈՏԱԿԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ


Նոյեմբերի 30

ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ
Ներկայացման պրեմիերա

ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ


/Տրագիկոմեդիա/
  • Հեղինակ՝ Սլավոմիր Մրոժեկ
    Բեմադրությունը և երաժշտությունը՝ Արմեն Մարգարյան
    Բեմանկարչությունը և զգեստները՝ Տաթև Հարությունյան
    Պարերը՝ Նարինե Միրզոյան
Սկիզբը` 19:00    

Դեկտեմբերի 2

ՍԵՔՍՈՒԱԼ ԽԱՌՆԱԾՓՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄՍԵՔՍՈՒԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

/Մինչև 16 տարեկանների մուտքը արգելվում է/
/Կատակերգություն/
  • Հեղինակ` Ռեյ Կունի
  • Ռեժիսոր` Դավիթ Հակոբյան
Սկիզբը` 19:00    
 

Նոյեմբերի 26, Դեկտեմբերի 3, 17

Կրիպսի մկնիկըԿՐԻՍՊԻ ՄԿՆԻԿԸ
Սկիզբը` 14:00    

Դեկտեմբերի 4, 18

ՄՈԽՐՈՏԸՄՈԽՐՈՏԸ

/Մանկական զվարճալի երաժշտական
ներկայացում/
  • Հեղինակ` Շառլ Պերրո
  • Ռեժիսոր` Ա. Միրիջանյան
Սկիզբը` 14:00    
 

Դեկտեմբերի 9

ԱՆՈՒՇՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

/Հերոսապատում/
  • Հեղինակ` Հովհ. Թումանյան
  • Ռեժիսոր` Դավիթ Հակոբյանի
Սկիզբը` 16.00    

Դեկտեմբերի 10

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԵՎ ՀՐԵՇԸԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԵՎ ՀՐԵՇԸ

/մանկական երաժշտական ներկայացում ըստ ֆրանսիական ժող. հեքիաթի/
  • Ռեժիսոր` Արմեն Մարգարյան

Սկիզբը` 14:00    
 

Դեկտեմբերի 11

Թոմն ու ՋերինԹՈՄՆ ՈՒ ՋԵՐԻՆ

/Մանկական երաժշտական
զվարճալի ներկայացում/
  • Բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի
  • Երաժշտությունը՝ Արմեն Մարգայանի
Սկիզբը` 14:00    

Դեկտեմբերի 16

ԱՆՈՒՇԱՆՈՒՇ

/Կատակերգություն/
  • Հեղինակ` Հովհ. Թումանյան
  • Ռեժիսոր` Դավիթ Հակոբյան

Սկիզբը` 16:00    
 



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր ներկայացումներ Պետական կամերային երաժշտական թատրոնում

Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ» պիեսը` Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում

2016 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի դահլիճում (Պռոշյան 1, նրբանցք 1 հասցեում՝ մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարևանությամբ) կայացավ մամուլի ասուլիս՝ նվիրված լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ստեղծագործության բեմադրմանը:
Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին:
«ՀԱՅՐԵՆՆԵՐ»
«ԿՐԻՍՊԻ ՄԿՆԻԿԸ»


«ՀԱՅՐԵՆՆԵՐ»
(պլաստիկ ֆանտազիա` ըստ Նահապետ Քուչակի հայրենների)


2015 թվականի դեկտեմբերի 10-ին /մուտքը հրավիրատոմսերով/ Պետական կամերային երաժշտական թատրոնում կայացավ Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա բեմադրված «Հայրեններ» խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացման առաջնախաղը, որն իրականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Հայրենների» բեմադրող ռեժիսորն է Արա Ասատուրյանը: Ներկայացման մեջ օգտագործվել է կոմպոզիտոր Լիլիթ Դանիելյանի երաժշտությունը՝ գրված Նահապետ Քուչակի 12 հայրենների հիման վրա, իսկ ևս 6 հայրենների համար օգտագործվել են կոմպոզիտորներ Մայքլ Սթերնսի և Ժան-Միշել Ժառի ստեղծագործություններից դրվագներ՝ որպես միջերգեր: Զգեստների և բեմի ձևավորումը կատարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը: Ներկայացմանը մասնակցում են նաև Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Մտահղացման հիմքում ընկած է միջնադարի հայ մեծ բանաստեղծ Նահապետ Քուչակի անմահ հայրենների սիրային լիրիկան:
Յուրաքանչյուր հայրենը մի փոքրիկ պատմություն է սիրո, խանդի, բաժանման, մենության մասին: Պատմություն այն մարդկանց մասին, ովքեր տեսել են Քուչակի մահը դարեր առաջ և նրանց մասին, ովքեր վկա են նրա անմահությանն այսօր:
Ներկայացման մեջ կա սիմվոլիկ մի կերպար՝ Սերը, որն աշխարհ է եկել՝ բնակվելու մարդկանց սրտերում, սակայն նախանձով, խանդով, կսկիծով, ցավով ու չարությամբ լցված սրտերը փակ են սիրո առաջ:

‹‹ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԻ ՆՈՐ
ԱՐԿԱԾՆԵՐԸ››

/Հեքիաթ-մյուզիքլ` ըստ անգլիական «ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ» հեքիաթի/
Ռեժիսոր՝ Սամսոն Ստեփանյան
Սցենարի հեղինակ և կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան
Պարուսույց՝ Սևակ Ավագյան
Նկարիչ՝ Անդրե Ասատրյան

Պետական Կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղը՝ Ստեփանավանում

ՍԿՍԵՆՔ ՆՈՐԻՑ
Կենտրոն հեռուստաընկերության հյուրերն են՝ պետական երաժշտական կամերային թատրոնի տնօրեն՝ Վարդան Գրիգորյանը,փոխտնօրենի ԺՊ Տաթև Մանվելյանը և դերասան Արթուր Պետրոսյանը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պետական կամերային երաժշտական թատրոնի դահլիճը տրվում է վարձակալությամբ` կոնֆերասների, ժողովների և տարբեր միջոցառումների համար:
Դահլիճն ունի 185 նստատեղ, բեմի երկարությունը 10մ է, խորությունը` 7մ:
Ապահովված է լուսային և ձայնային սարքավորումներով, ինչպես նաև ջեռուցման համակարգով: